Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Հայոց Եկեղեցին
  • Կառավարման բարձրագույն մարմիններ
  • Ազգային-եկեղեցական ժողով

Հայոց Եկեղեցին

  • Ակնարկ
  • Մեր դավանանքը
  • Յոթ խորհուրդներ
    • Մկրտություն
    • Դրոշմ
    • Ապաշխարություն
    • Հաղորդություն
    • Ձեռնադրություն
    • Պսակ, ամուսնություն
    • Կարգ հիվանդացի խորհուրդը
  • Սուրբ Պատարագ
  • Ժամերգություն
  • Նվիրապետություն
    • Նվիրապետական աթոռներ
    • Թեմեր
    • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական պատվիրակություններ
  • Հոգևոր դաս
    • Ինչպե՞ս դիմել հոգևորականին
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Կառավարման բարձրագույն մարմիններ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ

Ազգային-Եկեղեցական ժողով

Ազգային-Եկեղեցական ժողով

Ազգային-Եկեղեցական Ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որը համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցն է: Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կաթողիկոսական Աթոռի թափուր լինելու դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար Ազգային-Եկեղեցական Ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կաթողիկոսական Տեղապահի կողմից վեց ամսվա ընթացքում: Ազգային-Եկեղեցական Ժողովը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Ազգային-Եկեղեցական Ժողովը`

ա. ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

բ. որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ,

գ. որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ,

դ. ընդունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները,

ե. սահմանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը,

զ. սահմանում է այլ Եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերության հիմնադրույթները,

է. լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, և ըստ անհրաժեշտության, կայացնում է որոշումներ,

ը. իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է համապատասխան հանձնաժողովներ,

թ. ընդունում է Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգը,

ժ. ընտրում է Ազգային-Եկեղեցական Ժողովի Դիվանը։

2017 թ. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընդունած փաստաթուղթը

2017 թ. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընդունած փաստաթուղթը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]